Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մինչ տղերքը Մոնակոյում էին, ՀԷՑ-ն անցել է գործի և արդեն թանկացրել հոսանքը. «ՉԻ»

09:43, հինգշաբթի, 27 օգոստոսի, 2015 թ.
Մինչ տղերքը Մոնակոյում էին, ՀԷՑ-ն անցել է գործի և արդեն թանկացրել հոսանքը. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ փոքր ու միջին ձեռնարկատերերին են այցելել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները՝ նրանց պարտավորեցնելով ստորագրել նոր պայմանագրեր, որտեղ սահմանված էլեկտրաէներգիայի մեկ կվտ/ժամի համար սպառողը՝ այսինքն ՓՄՁ ներկայացուցիչները պետք է վճարեն 48,78 դրամ՝ նախկին 41,85 դրամի փոխարեն:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը դեռևս չի հստակեցրել՝ պետությունը կարո՞ղ է սուբսիդավորել փոքր ու միջին ձեռներեցներին, թե՞ ոչ: Սակայն ՀԷՑ-ի ղեկավարությունը չի սպասել մինչև ՀՀ իշխանությունները որոշում կայացնեն, և երեկ արդեն նա սպառնալիքներով ստորագրել է տվել նոր պայմանագիրը: «Հոսանքը կանջատենք, եթե չստորագրեք». Այսպիսի տոնայնության մեջ է եղել ՀԷՑ աշխատակիցների ասելիքը:

Երեկ արդեն ՓՄՁ բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց դժգոհության ձայնն են բարձրացրել տեղի ունեցածի կապակցությամբ: Չի բացառվում, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս հարցը քննարկվի:

Բանն այն է, որ կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ինքն էր խոստացել Սերժ Սարգսյանի հետ քննարկել այս թեմայով ՓՄՁ ներկայացուցիչների ճակատագիրը: Մինչ իշխանական էլիտան մոնակոներում նշում էր Հայաստանի միանգամից մի քանի օլիգարխի ծննդյան արարողությունը՝ ՀԷՑ-ն անցավ գործի՝ իրագործելով խոստումը, այն է՝ թանկացնել էլէներգիան»:
     Մանրամանսերը` թերթի այսօրվա համարում:

6404 | 3
Facebook