Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Lexus»-ը պաշտոնապես ներկայացրել է իր թռչող սքեյթբորդի նախատիպը` հովերբորդը

15:46, չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2015 թ.
«Lexus»-ը պաշտոնապես ներկայացրել է իր թռչող սքեյթբորդի նախատիպը` հովերբորդը

«Lexus» ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է հովերբերդի իր նախատիպը, որը նույն սքեյթբորդն է, այն տարբերությամբ, որ շարժվում է մակերևույթից մի քանի սանտիմետր բարձրության վրա:

Ընկերությունն այդ նորույթը ցուցադրելու նպատակով տեսանյութ է տեղադրել «YouTube»-ում: Տեսանյութի մեջ սքեյթբորդն անվանվում է Lexus Hoverboard և դրա ընթացքում սքեյթբորդի մարզիկ Ռոս ՄքԳուրանը ցուցադրում է` ինչպես պետք է կառավարել թռչող սարքը:

Հաղորդվում է նաև, որ հովերբորդի գաղափարն առաջին անգամ կիրառվել է «Հետ դեպի ապագա» ֆիլմում, որտեղ հերոսները տեղաշարժվում էին հատուկ թռչող սքեյթբորդերի միջոցով:

Նշվում է նաև, որ հովերբորդը պատրաստված է բամբուկի փայտից և այն չի կարող օգտագործվել առանց մագնիսական հատուկ դաշտի։
8214 | 0
Facebook