Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մահացած հղի կնոջ մոտ ախտորոշվել է սրտային ծանր պաթոլոգիա

14:26, չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2015 թ.
Մահացած հղի կնոջ մոտ ախտորոշվել է սրտային ծանր պաթոլոգիա

Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 4-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել էր 23-ամյա Ջուլիետա Գասպարյանն, ով 25 շաբաթական հղիության շրջանում Գյումրիից տեղափոխվել է Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոն, որից հետո, ծայրահեղ ծանր վիճակում` «Էրեբունի» հիվանդանոց:

Ինչպես ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցին հայնտեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամլո խոսնակը, հիվանդի մոտ ախտորոշվել է սրտային ծանր պաթոլոգիա` էնդոկարդիտ միտրալ անբավարարության 4-րդ աստիճան: Նրա փոխանցմամբ` պտուղը հեռացվել է` կնոջ կյանքը փրկելու նպատակով, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, բայց՝ ապարդյուն. կյանքը փրկել չի հաջողվել:

7026 | 2
Facebook