Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նիժնի Նովգորոդում 6 երեխաներին և նրանց մորը սպանած տղամարդը վերակենդանացման բաժանմունքում է

10:41, չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2015 թ.
Նիժնի Նովգորոդում 6 երեխաներին և նրանց մորը սպանած տղամարդը վերակենդանացման բաժանմունքում է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ` օգոստոսի 4-ին, Նիժնի Նովգորոդում դաժան սպանություն է տեղի ունեցել: Իրավապահները քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերել են վեց երեխաների և նրանց մոր մասնատված դիերը: Ընտանիքի հայրը` 1963թ. ծնված Օլեգ Բելովը սպանության հիմնական կասկածյալն է, ով նաև հանդիսանում է կրոնական կազմակերպության անդամ և ունի հոգեկան խանգարումներ:

«Գազետա»-ի փոխանցմամբ` Օլեգ Բելովն այժմ գտնվում է Վլադիմիրսկի մարզի հիվանդանոցներից մեկում: Տեղի բժիշկների խոսքով` երեկ գիշերը Բելովը վիրահատության է ենթարկվել, որից հետո նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Վերջինների խոսքերով` նրա վիճակը կայուն է:

Աղբյուրը նշում է նաև, որ Օլեգին հաջողվել է բռնել Կովրովում իրավապահ մարմինների կողմից կազմակերպված հատուկ գործողությունների արդյունքում: Այդ ընթացքում Օլեգը դիմադրություն է ցույց տվել, որի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
9463 | 0
Facebook