Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հայաստանի միջազգային պահուստները կրկին սկսել են նվազել. «ՀԺ»

09:58, չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2015 թ.
Հայաստանի միջազգային պահուստները կրկին սկսել են նվազել. «ՀԺ»
     «Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հայաստանի միջազգային պահուստները, որոնք գտնվում են ՀՀ կենտրոնական բանկի տնօրինության ներքո, կրկին սկսել են նվազել: Միայն այս տարվա հուլիս ամսվա ընթացքում մեր միջազգային պահուստները նվազել են ավելի քան 50 միլիոն դոլարով:
     Եթե հունիսի 1-ի դրությամբ մեր միջազգային պահուստներում առկա էր 1 մլրդ 598 մլն դոլար, ապա հուլիսի 1-ի դրությամբ` 1 մլրդ 546 մլն դոլար: Պահուստների ամենացածր մակարդակը այս տարի եղել է փետրվարին 1 մլրդ 261 մլն դոլար: Սակայն եվրոբոնդերի թողարկումից ստացված արտարժույթը տեղափոխվեց միջազգային պահուստներ:
     Ստացվեց, որ մեր արտաքին պարտքը ավելացավ, բայց ավելացան նաև միջազգային պահուստները: Հիմա մեր արտաքին պարտքը շարունակում է աճել, իսկ պահուստները, դրան զուգահեռ, նվազում են»:
     Մանրամասները՝ թերթի համարում:
3608 | 0
Facebook