Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանը դուրս եկավ եզրափակիչ փուլ

18:21, կիրակի, 02 օգոստոսի, 2015 թ.
Հայաստանը դուրս եկավ եզրափակիչ փուլ

Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնության ընտրական փուլում հաճելի անակնկալ է մատուցել Հայաստանի հավաքականը: Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող ընտրական փուլի քառորդ եզրափակչում Հայաստանը 13:10 հաշվով առավելության է հասել Հունգարիայի նկատմամբ ու դուրս եկել կիսաեզրափակիչ:
     Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանն ապահովել է իր տեղը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում, որը կայանալու է օգոստոսի 22-ից 23-ը` Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են «Հին աշխարհամասի» ուժեղագույն 16 երկրները, որոնց թվում է նաև Հայաստանը, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

3574 | 0
Facebook