Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դադաևը չի սպանել Նեմցովին. Քադիրով

14:03, ուրբաթ, 31 հուլիսի, 2015 թ.
Դադաևը չի սպանել Նեմցովին. Քադիրով

Չեչենական հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ Զաուր Դադաևը որևէ առնչություն չունի ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ»-ն:

«Ծիծաղելի է նույնիսկ: Ապացուցվել է, որ Դադաևն, ով այս պահին որպես գործի հիմնական կասկածյալ գտնվում է կալանքի տակ, պատահարի ժամանակ նույնիսկ չի գտնվել այդ տարածքում, նա այդ շրջանում չի եղել: Դադաևն այդ դեպքի հետ կապ չունի, նա չի սպանել Նեմցովին»,- հայտարարել է Քադիրովը:

Չեչնիայի նախագահը նշել է նաև, որ Նեմցովի սպանության մեղավորներին պետք է փնտրել նրա զուգընկերուհու` Աննա Դուրիցկայայի ծանոթների շրջապատում:

Հիշեցնենք, որ չեչենական «Սևեռ» գումարտակի նախկին անդամ Զաուր Դադաևը գտնվում է կալանքի տակ` որպես 2015թ. փետրվարին Բորիս Նեմցովի սպանության կասկածյալ:

7369 | 0
Facebook