Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում այսօր սկսվել է Apple Watch-ի վաճառքը

10:53, ուրբաթ, 31 հուլիսի, 2015 թ.
Ռուսաստանում այսօր սկսվել է Apple Watch-ի վաճառքը

Ռուսաստանում այսօր` հուլիսի 31-ին պաշտոնապես սկսվել է Apple Watch-երի վաճառքը: Այս մասին հաղորդում է «Apple»-ի պաշտոնական կայքը:

Աղբյուրը նշում է, որ առավոտյան արդեն Ռուսաստանի Կենտրոնական հանրախանութում (ЦУМ) բացվելու է Apple Shop մասնագիտացված առաջին խանութը, որտեղից էլ հաճախորդները հնարավորություն են ստանալու ձեռք բերել տվյալ արտադրանքը։

Ինչպես նշվում է ապրանքանիշի կայքում, ռուս գնորդները հնարավորություն են ստանալու ձեռք բերել Apple Watch-ի երեք մոդելները` Apple Watch Sport-ը, Apple Watch-ը և Apple Watch Edition-ը: Ժամացույցների գներն սկսվելու են 23,900 ռուբլուց (Apple Watch Sport) և հասնելու են մինչև 1 միլիոն 12 ռուբլի (Apple Watch Edition Gold):

9739 | 0
Facebook