Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դավիթ Սանասարյանը դուրս է գրվել հիվանդանոցից

00:31, հինգշաբթի, 30 հուլիսի, 2015 թ.
Դավիթ Սանասարյանը դուրս է գրվել հիվանդանոցից
     Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
    

«Ընկերներ ջան, հիվանդանոցից վերադարձա տուն. ստուգումների արդյունքը դրական էր. ողնաշարային ոչ մի խնդիր չկա, պարզապես բարձրությունից, որ ցած նետեցին միլիցեքը, ցավ էի ստացել...

Կներեք, որ անհանգստացրեցի. շնորհակալ եմ ուշադրության համար...

Հ.Գ. Շնորհակալ եմ Շտապօգնության և Էրեբունի ԲԿ բուժանձնակազմին բարեխիղճ ծառայության համար...

Հ.Գ. Ոստիկանության այսօրվա պահվածքն անադեկվատ էր... Իսկ փոխգնդապետ, խեղկատակ Կարեն Մովսիսյանին մի օր կհանենք համազգեստի միջից...

Վաղն աշխատում ենք հնարավորինս մոբիլիզացիա ապահովել. Կառավարությունը վաղը պետք է ասի, թե ինչպես են սուբսիդավորելու օգոստոսի 1-ից թանկացող էլեկտրաէներգիայի համար»:
    
     Հիշեցնենք, որ ժամը 22:00-ի սահմաններում, ակտիվիստի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր և նրան տեղափոխել էին հիվանդանոց:

3862 | 2
Facebook