Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գլխավոր մարզիչը հեռացվել է աշխատանքից՝ լրագրողին հարվածելու համար

22:45, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2015 թ.
Գլխավոր մարզիչը հեռացվել է աշխատանքից՝ լրագրողին հարվածելու համար
     Մեքսիկայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միգել Էրերան պաշտոնանկ է արվել՝ լրագրողի վրա հարձակվելու համար։ Միջադեպը տեղի է ունեցել Ֆիլադելֆիայի օդանավակայանում։ Էրերան հարձակվել է իրեն քննադատող լրագրողի վրա, հարվածել նրա պարանոցին և առաջարկել դուրս գալ փողոց՝ հարաբերությունները պարզելու համար։
«Բռնությունը տեղ չունի մեր հասարակությունում, ընտանիքում և սպորտում։ Չնայած հաջող կարիերային՝ արդյունքները չեն կարող մեր կանոնադրությունից, հարգանքից և կարծիքի ազատությունից ավելի բարձր դասվել»,- հայտարարել է Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դեսիո Դե Մարիան։
Հիշեցնենք, որ Էրերան գլխավորել է Մեքսիկայի ազգային հավաքականը 2013 թվականից։ Նրա գլխավորությամբ հավաքականը հասել է 2014-ի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ։
8889 | 0
Facebook