Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում սատանայապաշտները կանգնեցրել են սատանայի` 100 հազար դոլարանոց արձանը

23:01, երեքշաբթի, 28 հուլիսի, 2015 թ.
ԱՄՆ-ում սատանայապաշտները կանգնեցրել են սատանայի` 100 հազար դոլարանոց արձանը

Դեթրոյդի սատանայապաշտները որոշել են կագնեցրել սատանայի արձանը: Նրանք այն ցուցադրել են փակ երեկույթի ժամանակ, որտեղ մուտքը եղել է միայն հրավիրատոմսերով: Մասնակիցներին առաջարկել են գալ պոչեր և եղջյուրներ ունեցող կոստյումներով:

Նրանք, ովքեր ցանկացել են ուղղակի ներկա գտնվել, վճարել են 25 դոլար, իսկ արձանի հետ նկարվել ցանկացողները` 3 անգամ ավելի:

Արձանի բացումը առաջնորդներից մեկը համարել է «պատմական իրադարձություն», որը տեսնելու են եկել ԱՄՆ տարբեր նահանգների սատանայապաշտները: Լուսանկարիչներին ու լրագրողներին մուտքը խստիվ արգելված է եղել, չեն թույլատրվել նաև բջջային հեռախոսները:

Սակայն գաղտնիության այս միջոցառումները չեն օգնել, մի շարք կրոնական ակտիվիստներ որոշել են տապալել միջոցառումը, թեև նրանց խանգարել է ոստիկանությունը: Վերջինը հայտարարել է, որ իրենց կոչումն է պաշտպանել բոլոր մարդկանց հավատքի ընտրության իրավունքը:

Իսկ արձանը, որ կշռում է մեկ տոննա, պատկերում է սատանայական Բաֆոմետ աստծուն` այծի գլխով: Այն պատվիրատուին արժեցել է մոտ 100 հազար դոլար: Սատանիստները մտադիր են դիմել իշխանություններին` թույլ տալու, որ արձանը տեղադրվի Արկանզաս նահանգի Լիթլ Ռոք քաղաքում:
     Նշենք, որ հենց Դեթրոյդում է գտնվում ԱՄՆ-ի սատանայապաշտների մեծ մասը:

11786 | 4
Facebook