Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՀՀԿ ԳՄ նիստում նախադեպը չունեցող միջադեպ է գրանցվել նախագահի ու վարչապետի միջեև. «Իրատես de facto»

09:40, ուրբաթ, 24 հուլիսի, 2015 թ.
ՀՀԿ ԳՄ նիստում նախադեպը չունեցող միջադեպ է գրանցվել նախագահի ու վարչապետի միջեև. «Իրատես de facto»

«Իրատես de facto» թերթը գրում է. «Հանրապետական վերնախավի հետ «նստող–վեր կացող» մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՀԿ ԳՄ նախավերջին նիստում բավականին արտառոց ու նախադեպը չունեցող միջադեպ է գրանցվել՝ բանավեճի մեջ են մտել ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ վարչապետ ու ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը, վերջինս, ի դեպ, փորձել է այնպիսի տպավորություն ստեղծել, թե բանավեճն ընթանում է նույն «քաշային կարգում»:

Կարճատև այս միջադեպն ավարտվել է, բնականաբար, Սերժ Սարգսյանի «մաքուր հաղթանակով», սակայն ցնցելու աստիճանի զարմացրել է հանրապետական «ծերակույտին», նախագահին էլ ստիպել է խորհել, թե ով է իրականում իշխանությունը ներկայացնող հանրապետության երրորդ պաշտոնյան»:
     Մանրամանսերը` թերթի այսօրվա համարում:

13167 | 2
Facebook