Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պեսկովը մանրամասներ է հրապարակել Պուտին-Օբամա հեռախոսազրույցից

15:03, երեքշաբթի, 07 հուլիսի, 2015 թ.
Պեսկովը մանրամասներ է հրապարակել Պուտին-Օբամա հեռախոսազրույցից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասներ է հրապարակել Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ հունիսի 26-ին տեղի ունեցած հեռախոսազրույցից: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, Պեսկովը նշել է, որ երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են սիրիական հակամարտության կարգավորումը՝ այդ երկրի նախագահ Բաշար Ասադի հնարավոր մասնակցությամբ:

«Իսկապես, հեռախոսազրույցի ընթացքում այդ թեմայով կարծիքների փոխանակում տեղի է ունեցել: Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցում բոլորին էլ պարզ է, և հեռախոսազրույցի ընթացքում նախագահը ևս մեկ անգամ հաստատել է այն»,- հայտնել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի` սիրիական հակամարտությունը կարգավորելու համար անհրաժեշտ է ձևավորել Սիրիայի նոր կառավարություն՝ առանց Բաշար Ասադի:

6372 | 0
Facebook