Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պետք է խոսք տանք, որ նորից լինելու ենք Բաղրամյանում. Դ. Սանասարյան

20:08, երկուշաբթի, 06 հուլիսի, 2015 թ.
Պետք է խոսք տանք, որ նորից լինելու ենք Բաղրամյանում. Դ. Սանասարյան
     - Շարունակում ենք մնալ տերը մեր երկրի, չենք նահանջել, չենք կոտրվել, ապօրինի ոչ մի գործողություն չենք արել, ոչ մի բռնություն չի կարող դադարեցնել իրականությունը,- Ազատության հրապարակում հայտարարեց հավաքի կազմակերպիչներից Նարեկ Այվազյանը:
     - Կամ շարունակում ենք պայքարը` անձերի միջոցով բարձրաձայնելով խնդիրները, կամ ձևավորվում է հասարակական կազմակերպություն, կամ կուսակցություն: Մեր շարժումը սոցիալական է, պահանջները` քաղաքական,- ասաց նա:
     - Իշխանությունը պարտավոր է արտաբերել մեր պահանջները: Մենք պարտավոր ենք որոշակիորեն մտավոր աշխատանք կատարել, որպեսզի հասկանանք, թե ոնց ենք հասնելու նպատակներին ու ոնց ենք կազմակերպվելու: Հորդորենք, որ որոշումների կայացման գործում ներկա լինեն սրտացավ բոլոր անձինք: Դիմում ենք քաղաքական պատասխանատվություն ստանձնելուն ունակ ուժերին, հրավիրում մասնակցել գործընթացին,- ասաց նա:
    
     Քիչ առաջ ելույթ ունեցավ Դավիթ Սանասարյանն ու անդրադառնալով ոստիկանների այսօրվա գործողություններին, ասաց.
     - Մեզ այսօր հանեցին այնտեղից, բայց խոսք եմ տալիս, յուրաքանչյուրս պետք է խոսք տանք, որ նորից լինելու ենք Բաղրամյանում: Շարունակելու ենք պայքարը,- նշեց նա:
2949 | 0
Facebook