Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ ԱԳՆ-ն նախազգուշացնում է Եգիպտոսում հանգիստ անցկացնող ՀՀ քաղաքացիներին չլքել իրենց հանգստյան գոտու տարածքը

17:33, երկուշաբթի, 06 հուլիսի, 2015 թ.
ՀՀ ԱԳՆ-ն նախազգուշացնում է Եգիպտոսում հանգիստ անցկացնող ՀՀ քաղաքացիներին չլքել իրենց հանգստյան գոտու տարածքը

ՀՀ արտգործնախարարությունն այսօր հայտարարություն է տարածել, որի միջոցով հորդորում է Եգիպտոսում այս պահին հանգստի մեկնած ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ հանգստի համար նախատեսված գոտիներից դուրս գալուց:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

Եգիպտոսում գտնվող և իրենց հանգիստը Եգիպտոսում անցկացնել ծրագրող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մնալ հանգստի համար նախատեսված գոտիներում»:

Այս քայլի պատճառն, ըստ ամենայնի, Եգիպտոսում վերջին շրջանում ահաբեկչական խմբավորումների ակտիվացումներն են՝ որոնց թվում են նաև Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորմնա զինյալները:

Ավելի վաղ նման կոչով իր երկրի քաղաքացիներին էր դիմել նաև ՌԴ արտգործնախարարությունը:
7593 | 0
Facebook