Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հունաստանի ֆինանսների նախարարը ԵՄ քաղաքականությունն ահաբեկչություն է անվանել

16:08, շաբաթ, 04 հուլիսի, 2015 թ.
Հունաստանի ֆինանսների նախարարը ԵՄ քաղաքականությունն ահաբեկչություն է անվանել

Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հայտարարել է, որ ԵՄ-ի՝ Հունաստանի հանդեպ վարվող քաղաքականությունը պարզապես «ահաբեկչություն» է: Այս մասին հաղորդում է «El Mundol»-ը:

«Այն, ինչ Եվրոմիությունն անում է Հունաստանի հետ, մեկ բառով կոչվում է ահաբեկչություն: Ինչո՞ւ նրանք ստիպեցին մեզ փակել բանկերը: Իհարկե, որպեսզի վախեցնեն մարդկանց: Այս պահին հանրաքվեի ցանկացած արդյունքի դեպքում դժվար է լինելու համաձայնության հասնել, քանի որ այն թանկ է արժենալու երկու կողմերի համար էլ»,- հայտնել է Վարուֆակիսը:

Հաղորդվում է նաև, որ ավելի վաղ Հունաստանի ֆինանսների նախարարը հայտնել էր, որ ավելի լավ է իր ձեռքը կոտրվի, քան ինքն ստորագրի հունական պարտքի վերակառուցման վերաբերյալ որևէ պայմանագիր:
4895 | 0
Facebook