Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գծանշումները, լուսացույցները տեղադրվում են ոչ թե օրենսդրության պահանջներին համապատասխան, այլ ըստ` ՃՈ հարմարության. Էդուարդ Հովհաննիսյան

18:30, ուրբաթ, 03 հուլիսի, 2015 թ.
Գծանշումները, լուսացույցները տեղադրվում են ոչ թե օրենսդրության պահանջներին համապատասխան, այլ ըստ` ՃՈ հարմարության. Էդուարդ Հովհաննիսյան

«Աքիլես» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր լարգրողների միջոցով կոչ արեց բոլոր վարորդներին` ովքեր իրազեկված չեն տուգանքների համաներման մասին, թող մինչև հուլիսի 9-ը վճարեն տուգանքների մայր գումարը: Նրա խոսքով, այս ընթացքում իրազեկումը պատշաճ մակարդակով չի եղել, ինչը, բնականաբար, մեծ լարվածություն և վրդովմունք է առաջացրել քաղաքացիների շրջանում:
     «Քաղաքացիների պակաս իրազեկված լինելու դեպքում օրենքի կիրառումը հակասահմանադրական է»,- ասաց բանախոսը:
     Նա անդրադարձավ նաև ճանապարհային թերություններին, թակարդ հանդիսացող տեսախցիկներին: «2008 թվականից այս վիճակն է, իսկ խնդրով չեն զբաղվում: ՃՈ-ն ամեն անգամ ասում է, որ բարեփոխումների է գնում, բայց հակառակն է ստացվում: Խնդիրը քաղաքապետարանի և ոստիկանության իրավասությունների շրջանակում է, սակայն քաղաքապատերանն ասում է, որ այդ հարցով կարող է զբաղվել, երբ իրեն պատվիրեն, իսկ ճանապարհային ոստիկանությունն էլ պարզապես այդ հարցով չի զբաղվում, նրանք միմյանց վրա են գցում խնդրի կարգավորումը»,-ասաց նա` հավելելով, որ ճանապարհային գծանշումները, նշանները, լուսացույցները տեղադրվում են ոչ թե օրենսդրության պահանջներին համապատասխան, այլ ըստ ՃՈ հարմարության:

3115 | 0
Facebook