Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պաղպաղակում խավարասեր է հայտնաբերվել. «Գրանդ Քենդի»-ի արձագանքը (լուսանկար)

12:00, ուրբաթ, 03 հուլիսի, 2015 թ.
Պաղպաղակում խավարասեր է հայտնաբերվել. «Գրանդ Քենդի»-ի արձագանքը (լուսանկար)
     Քաղաքացիներից մեկը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար և գրել. «Ես չինական «Գրանդ Քենդի» շատ եմ սիրում:
     Իմ համար գնում եմ, առնում 1 կգ վանիլային «Գրանդ Քենդի» պաղպաղակ և 500 գ շոկոլադե պաղպաղակ:
     Հավաքվում ենք ընտանիքով, երեկոյան մեկ բաժակ սուրճի հետ բացում ենք ամեն մեկս մեր բաժինն, ուտում և ի՞նչ, սենց ուտում եմ, զգում եմ` թթվաշ ա ու սառը, ասի` կուլ տամ, թե հանեմ, որոշեցի հանեմ, հանեմ, տենամ ի՞նչ` տառակա՞ն, ֆու, չինացի չեմ, ես ՀԱՅ եմ: Հետո տենց մի կերպ զզվելով տհաճ իրավիճակներ մի 3 անգան հետ տալով... Ուշքի եկա, սթափվեցի ու նկարեցի: Բայց արդեն ուշ էր, ես կերել էի նրա 1 ոտքը....
     «Գրանդ Քենդիի» թեժ գիծն այդպես էլ չպատասխանեց իմ զանգերին, իհարկե այն հետ տվեցի խանութ.....
     Եթե կցանկանա «Գրանդ Քենդին» կապնվել ինձ հետ, որպեսզի բացատրի այս ամենը, թող զանգահարի +37477773082 կոդով գրեցի, որ էդ մարդիկ Չինաստանից կարողանան զանգահարել»,- նշել է օգտատերը:
    
     Վերոնշյալ խնդրի հետ կապված` ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը զրուցեց «Գրանդ Քենդի» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Վահրամ Բրուտյանի հետ:
     «Տեղյակ ենք այդ խնդրից, զբաղվում ենք, ճշտում ենք պատճառները, ճշտում ենք արդյոք դա ճի՞շտ է, թե՞ սուտ»,- ասաց նա:
     Հարցին` ուսումնասիրելուց հետո արդյունքների մասին պատասխան կուղարկե՞ն լրատվամիջոցներին, ասաց. «Երբ որ լինի պատասխանը, և հարկ համարենք ուղարկելու` կուղարկենք»:

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: ԶԼՄ-ներ Խնդրում եմ տրաածեք....ԵՍ ՉԻՆԱԿԱՆ ԳՌԱՆԴ ՔԵՆԴԻ ՇԱԱԱՏԵՄ ՍԻՐՈՒՄԻՄ համար գնում եմ առնու...

Posted by Ծյուշ Եփրիկյան on Thursday, July 2, 2015
35608 | 22
Facebook