Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ կառավարության արտահերթ նիստը որոշել է անցկացնել ԱԺ արտահերթ նիստ

12:51, երեքշաբթի, 30 հունիսի, 2015 թ.
ՀՀ կառավարության արտահերթ նիստը որոշել է անցկացնել ԱԺ արտահերթ նիստ

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածով` ՀՀ կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2015 թ. հուլիսի 2-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան և օրակարգում ընդգրկել մեկ հարց՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի վավերացում:

«Ցանկանում եմ հիշեցնել, որ այս համաձայնագիրը վերաբերում է միայն ռազմատեխնիկական համագործակցությանը», - շեշտել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

3691 | 1
Facebook