Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երբ մի մասն իջավ Ազատության հրապարակ, ժողովրդին շրջափակած ոստիկանությունն ինքը հայտվեց շրջափակման մեջ, ինչը բացառեց բռնությունը. դասախոս Վարդան Պետրոսյան

11:25, երեքշաբթի, 30 հունիսի, 2015 թ.
Երբ մի մասն իջավ Ազատության հրապարակ, ժողովրդին շրջափակած ոստիկանությունն ինքը հայտվեց շրջափակման մեջ, ինչը բացառեց բռնությունը. դասախոս Վարդան Պետրոսյան

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում սակավաթիվ ցուցարարների և լրագրողների հետ զրույցում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետի դասախոս, ինչպես ինքն է իրեն բնութագրում՝ դեռևս չձերբակալված Վարդան Պետրոսյանը, պատասխանելով հարցին, թե ինչ է կարծում ցույցի պառակտվածության մասին, պատասխանեց:

«Ո՞վ ասաց պառակտված, ո՞վ է խմբերի բաժանվել: Հիմա մի մասն էլ Գյումրիում է ցույց անում, մի մասն էլ Ապարանում է անում, ինձ զանգեցին, ասացին Մոսկվայից են մեզ միացել: Հիմա ինձ դուր է գալիս այնտեղ անել, այնտեղ եմ անում, նույն բանն եմ ասում: Մենք հիմա քննարկում ենք մարդկանց ասածի գտնվելու վա՞յրը, թե՞ մարդկանց ասածը: Երկրորդն էլ ասեմ. շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ, երբ որ այստեղ ներքևից շրջափակել էին, վերևից էլ ոստիկանները պատրաստ էին ակցիա անել, ժողովրդի մի մասը, շարժվելով Ազատության հրապարակ, ապահովեց ժողովրդի անվտանգությունը: Որովհետև պողոտայի ներքևում ժողովրդին բլոկադայի մեջ գցած ոստիկանությունը հայտնվեց շրջափակման մեջ, և դա բացառեց որևէ գործողություն ոստիկանության կողմից: Հիմա դա պառակտում եք ներկայացնո՞ւմ: Սա եթե ենթագիտակցաբար էլ է արած, միևնույն է, հրաշալի է: Եթե մեր երիտասարդությունը կարողացավ մոլորության մեջ գցել ոստիկաններին և ապահովել ժողովրդի անվտանգությունը, ուրեմն ես ձեր ցավն էլ տանեմ»:

4129 | 1
Facebook