Խնդրում ենք սպասել...

Համացանց

Նիկոլ Փաշինյանը չի փորձում ազդեցություն ունենալ ցուցարարների որոշումների վրա. հայտարարություն

07:01, երկուշաբթի, 29 հունիսի, 2015 թ.
Նիկոլ Փաշինյանը չի փորձում ազդեցություն ունենալ ցուցարարների որոշումների վրա. հայտարարություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտարարությունը.
    
     «Հնչած որոշ մեկնաբանությունների կապակցությամբ, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ցանկացել է, կամ ջանքեր է գործադրել, որ ցուցարարները մնան Բաղրամյան պողոտայում, հարկ ենք համարում կրկնել.
     Նիկոլ Փաշինյանը ինչպես նախկինում՝ չի մասնակցում ցուցարարների որոշումների կայացմանը, չունի և չի փորձում ազդեցություն ունենալ այդ որոշումների կայացման վրա։
     Իրավիճակի ցանկացած այլ մեկնաբանություն թյուրըմբռնման կամ նենգափոխման հետևանք է։
     Ն. Փաշինյանը Բաղրամյան պողոտայում է «Կենդանի պատ» նախաձեռնության շրջանակներում՝ բռնությունը կանխարգելելու միակ նպատակով»։

Հնչած որոշ մեկնաբանությունների կապակցությամբ, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր...

Posted by Քաղաքացիական պայմանագիր on 28 Հունիս, 2015
4767 | 1
Facebook