Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Գիտնականները թվարկել են ուղեղի վրա վատ ազդեցություն ունեցող մթերքների ցանկը

23:05, ուրբաթ, 19 հունիսի, 2015 թ.
Գիտնականները թվարկել են ուղեղի վրա վատ ազդեցություն ունեցող մթերքների ցանկը

Քալիֆորնիայի Սան-Դիեգոյի համալսարանի մասնագետներն անց են կացրել հետազոտություն, որով հաստատվել է առավել վաղ առաջ քաշված հիպոթեզը որոշ մթերքների՝ ուղեղի վրա ունեցող վատ ազդեցության մասին: Հիպոթեզն առաջ քաշած գիտնականները կարծիք էին հայտնել, որ որոշ սննդատեսակներ վաղ տարիքում բացասական են անդրադառնում ուղեղի աշխատանքի վրա:

Նոր հետազոտության հեղինակները հայտնաբերել են, որ վերամշակման ենթարկված տրանս-ճարպերը ճնշում են ուղեղի այն գործառույթները, որոնք կապված են հիշողության հետ: Ընդ որում, անառողջ սննդի պատճառով հիշողության թուլացում առավել շատ նկատվել է տղամարդկանց մոտ:

Մեծ քանակությամբ տրանս-ճարպերի առկայությունը սննդակարգում հանգեցնում է 45 տարեկան և առավել երիտասարդ տարիքի տղամարդկանց հիշողության վատթարացման: Ընդ որում, որքան շատ է մարդն ուտում տրանս-ճարպերով հագեցած սնունդ, այնքան շատ է թուլանում նրա հիշողությունը:

Սան-Դիեգոյի համալսարանի մասնագետները վերլուծել են 1018 տղամարդկանց և կանանց տվյալները՝ սնման և հիշողության հետ կապված: Բժիշկները նկատել են հետարքրիր օրինաչափություն: Միջինում 45 և առավել երիտասարդ տարիքի տղամարդիկ կարողացել են հիշել թեստից 86 բառ: Բայց նրանք, ովքեր տարվել են վնասակար սննդով, հիշողության առավել ցածր ունակություններ են դրսևորել:

Հաշվարկվել է նաև, որ տրանս-ճարպերի ամեն մի հավելյալ գրամը, որն ընդունել են տղամարդիկ ամեն օր, նրանց՝ հիշողության հետ կապված ունակությունները նվազեցրել է 0,76 վիճակագրական բառով:

Հավելենք, որ տրանս-ճարպերը արհեստականորեն զտված յուղերն են, որոնք օգտագործվում են սննդի մեջ՝ դրա համը բարելավելու և պիտանելիության ժամկետը երկարաձգելու համար: Նման յուղեր մեծ քանակությամբ պարունակվում են հրուշակեղենի, կրեկերների, չիպսերի, փոփ-քորնի, ձկնային և մսային էժան կիսաֆաբրիկատների, մայոնեզի, կետչուպի, մարգարինի մեջ:

Դրանց օգտագործումը սննդի մեջ առաջացնում է նաև սիրտ-անոթային և ուռուցքային հիվանդություններ:

22021 | 0
Facebook