Խնդրում ենք սպասել...

Միջազգային

MERS կորոնավիրուսը հասել է Թայլանդ. հյուրանոցների ու ավիաընկերությունների բաժնետոմսերի գներն ընկել են

10:43, ուրբաթ, 19 հունիսի, 2015 թ.
MERS կորոնավիրուսը հասել է Թայլանդ. հյուրանոցների ու ավիաընկերությունների բաժնետոմսերի գներն ընկել են

Թայլանդի Առողջապահության նախարարությունը հաստատել է, որ Հարավային Կորեայում մոլեգնած MERS կորոնավիրուսը հասել է Թայլանդ: Այդ հայտարարությունից հետո առավոտյան երկրում գործող հյուրանոցների ու ավիաընկերությունների բաժնետոմսերի գները ռեկորդային անկում են գրանցել:

Վարակի առաջին դեպքը Թայլանդում գրանցվել է երեկ: Վարակվածը գործարար է, ով Թայլանդ է եկել Օմանից:

MERS կորոնավիրուսը արդեն 24 մարդու մահվան պատճառ է դարձել Հարավային Կորեայում, վարակվածների թիվը հասել է 166-ի:

6022 | 0
Facebook