Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

«Ադամանդե ձեռքը» ֆիլմի նկարահանումների ժամանակ Նիկուլինը պատահաբար է գլուխը խփել կռունկի սլաքին. հետաքրքիր փաստեր սիրված ֆիլմի մասին

21:06, երեքշաբթի, 16 հունիսի, 2015 թ.
«Ադամանդե ձեռքը» ֆիլմի նկարահանումների ժամանակ Նիկուլինը պատահաբար է գլուխը խփել կռունկի սլաքին. հետաքրքիր փաստեր սիրված ֆիլմի մասին

«Ադամանդե ձեռքը» խորհրդային տարիների կինոյի ամենասիրված գործերից է: Դրա արտահայտություններից շատերը հետխորհրդային ժողովուրդների շուրթերին դարձել են թևավոր խոսքեր: Ֆիլմի նկարահանման աշխատանքներն էլ պակաս հետաքրքիր չեն անցել:

Սցենարի գաղափարը հեղինակների մտքում ծագել է, երբ «Պրավդա» թերթում կարդացել են մաքսանենգության մասին մի հոդված: Այդտեղ էլ նկարագրված է եղել իրական դեպք, թե ինչպես են փորձել թանկարժեք իրերը փոխանցել գիպսի մեջ: Գլխավոր դերը հատկացվել է բացառապես Յուրի Նիկուլինին, իսկ «Սոյուզցիրկ»-ում նրան տվել են կես տարվա արձակուրդ, ինչն աննախադեպ երևույթ է եղել:

Էպիզոդը, երբ վերամբարձ կռունկը Նիկուլինի հերոսին իջեցնում է «ЗИС-110» ավտոմեքենայի մեջ, ինչից հետո Նիկուլինը գլխով ուժգին հարվածում է կռունկի սլաքին, նախապես մտածված չի եղել: Դերասանն իսկապես է հարվածել, իսկ էպիզոդը մտցվել է ֆիլմի մեջ ու դարձել հաջողված:

Ֆիլմի արտասահմանյան մասը նկարահանվել է Ադրբեջանում, իսկ Գորբունկովա քաղաքը Սոչին է:

Դեղատան մոտ Անդրեյ Միրոնովի ընկնելու տեսարանն ստացվել է առաջին անգամից, իսկ Նիկուլինը ոչ մի կերպ չի կարողացել ընկնել ինչպես հարկն է: Նախ փորձել է սայթաքել բանանի, հետո՝ ձմերուկի կեղևի վրա, ի վերջո, Նիկուլինի փոխարեն ընկել է Լեոնիդ Կանևսկին:

Ֆիլմի գրեթե բոլոր երգերը հեղինակել է կոմպոզիտոր Ալեքսանդր Զացեպինը: «Ձախորդությունների կղզի» («Остров невезения») երգն սկզբում բնավ դուր չի եկել գեղարվեստական խորհրդին, ու որոշվել են աղբամանը նետել: Սակայն փորձերի ժամանակ Միրոնովն այնքան փայլուն է երգել, որ Գայդայը պնդել է՝ այն անպայման մտցնել ֆիլմի մեջ:

«Ձախորդությունների կղզի», հատված «Ադամանդե ձեռքը» ֆիլմից

Շոգենավը Գայդայն անվանել է «Միխայիլ Սվետլով»՝ պոետի հանդեպ ունեցած մեծ սիրուց դրդված: Երբ նավահանգիստ է եկել «Պոբեդա» շոգենավը, Գայդայը համոզել է կապիտանին՝ մեկ օրով փոխել անվանումը: Անգամ փրկօղակների վրա է անվանումը փոխված եղել: Արդյունքում շոգենավի բոլոր տեսարանները նկարահանվել են մեկ օրում: Ռազմածովային ուժերի ղեկավարը ֆիլմի ցուցադրությունից հետո ծով իջեցրած առաջին նոր նավն անվանել է «Միխային Սվետլով»:

Էպիզոդը, որտեղ ոստիկանները տանում են երգող հարբեցողին, հնչյունավերել է հենց Գայդարը:

«Նապաստակների մասին երգը» («Песня про зайцев») նախապես երգվել է շոգենավի վրա: Միայն ֆիլմը թողարկելուց առաջ այն փոխարինել են «Ձախորդությունների կղզի» երգով: Իսկ «Նապաստակների մասին երգը» տեղափոխվել է ռեստորան:

«Նապաստակների մասին երգը», հատված «Ադամանդե ձեռքը» ֆիլմից

«Կրքերի հրաբուխ» («Вулкан страстей») երգը կատարել է ոչ թե Սվետլանա Սվետլիչնայան, այլ Աիդա Վեդիշչեվան, ով երգել է նաև «Կովկասի գերուհին» ֆիլմում: Սվետլիչնայան շատ է վիրավորվել Գայդարից, որ երգն իրեն չի տվել: Իմիջիայլոց, ֆիլմում էլ Սվետլիչնայան իր ձայնով չի խոսում, այլ՝ Զոյա Թոլբուզինայի: Միակ արտահայտությունը, որ Սվետլիչնայան իրնքն է արել «Не виноватая я!..»-ն է («Ես մեղավոր չեմ»):

«Կրքերի հրաբուխ», հատված «Ադամանդե ձեռքը» ֆիլմից

Նախապես ֆիլմը պետք է անվանվեր «Մաքսանենգներն», իսկ ավարտն այլ, առավել քնարական պետք է լիներ, մասնավորապես՝ այսպես. գնացքից դուրս է գալիս Գորբունկովների ամբողջ ընտանիքը, Սեմյոն Սեմյոնովիչի զույգ ձեռքերն են հիմա էլ գիպսում, բայց նա երջանիկ դեմք ունի, երեխաներն առաջ են ընկնում, իսկ Նադեժդան բռնում է ամուսնու ձեռքն ու կարմրելով ասում. «Սենյա, ես ուզում եմ ասեմ, որ մենք երեխա ենք ունենալու»:

18588 | 0
Facebook