Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

450 դիմորդ կտրվել է ֆիզիկայի քննությունից

11:30, ուրբաթ, 12 հունիսի, 2015 թ.
450 դիմորդ կտրվել է ֆիզիկայի քննությունից
     ԳԹԿ տնօրենից ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը հետաքրքվեց, թե ինչն է պատճառը, որ նախորդ` «Ֆիզիկա» առարկայի քննությունից բավականին կտրվողներ են եղել:
     «Համեմատած անցած տարվա հետ` այս տարվա առաջադրանքների մակարդակն ավելի բարդ չէր, սակայն կտրվողների թիվը փոքր-ինչ աճել է, իսկ 20 միավոր ստացողների թիվը` նվազել: 450 դիմորդ կտրվել է ֆիզիկայի քննությունից, 31 դիմորդ` 20 ստացել: Միջին միավորը ֆիզիկայի քնությանը եղել է 11,5-ը, այսինքն` եթե համեմատենք նախորդ տարվա հետ, 1-1,5 միավորով նվազել է: Պատճառները պետք է փնտրել դիմորդների մոտ` պատրաստվածության առումով, սակայն ոչ երբեք` թեստերի ավելի բարդ լինելու մեջ: Թեստերը գրեթե նույն բարդությունն ունեն ինչ անցած տարի էր: Բավականաչափ հեշտ է նախնական շեմը հաղթահարելը` 7,5 միավոր հավաքել, բայց շատ դժվար է բարձր միավորներ հավաքելը, որպեսզի մենք կարողանանք մրցույթ ապահովել»,- մեկնաբանեց Գ. Մելիքյանը:
     Հարցին` հայտնաբերվե՞լ են ծածակագրեր, թե՞ ոչ, մեր զրուցակիցն ասաց. «Այս տարի կարգը խստացվել է, եթե հայտնաբերվում են ծածկագրեր, հեռախոս կամ նման այլ բան, անմիջապես դիմորդը հեռացվում է քննասենյակից: Պիտի ասեմ, որ այդ խստացումն իր որոշակի ազդեցությունն ունեցել է: Այս տարի համեմատաբար ավելի քիչ հեռախոսներ ենք հայտնաբերել: Մեկ երեխա հեռացվել է Wi-Fi սարքի համար»:
`
5965 | 7
Facebook