Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում կարկուտի և հորդառատ անձրևների պատճառով 128 չվերթ է հետաձգվել

13:06, շաբաթ, 30 մայիսի, 2015 թ.
Մոսկվայում կարկուտի և հորդառատ անձրևների պատճառով 128 չվերթ է հետաձգվել

Երեկ՝ մայիսի 29-ի երեկոյան Մոսկվայում հորդառատ անձրև ու լորի ձվի մեծությամբ կարկուտ է տեղացել: Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, եղանակային անոմալ պայմանները պատճառ են դարձել 128 ավիաչվերթների հետաձգման, որոնցից 5-ը` «Վնուկովո»-ում, 77-ը` «Դոմոդեդովոյում», իսկ 46-ը՝ «Շերեմետևո» օդանավակայաններում:

18 ավիաչվերթ էլ ընդհանրապես չեղյալ է հայտարարվել:

Աղբյուրը նշում է նաև, որ ուժգին քամին քաղաքում վնասել է էլեկտրալարերը և տապալել ավելի քան 30 ծառ: Բարեբախտաբար՝ մարդկային կորուստներ չեն գրանցվել:

6015 | 1
Facebook