Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մերկելը հանդես է եկել ԱՄՆ-ի և Եվրոմիության միջև առևտրի համաձայնագիր կնքման օգտին

12:08, շաբաթ, 30 մայիսի, 2015 թ.
Մերկելը հանդես է եկել ԱՄՆ-ի և Եվրոմիության միջև առևտրի համաձայնագիր կնքման օգտին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել հօգուտ Միացյալ Նահանգների և Եվրոմիության միջև Տրանսատլանտյան համաձայնագրի շուտափույթ կնքման: Ինչպես հաղորդում է «Sueddeutsche Zeitung»-ը, համաձայնագիրը ենթադրում է ԵՄ և ԱՄՆ-ի միջև ներդրումների և առևտրային ավելի ինտենսիվ համագործակցություն:
     Գերմանիայի կանցլերը հույս է հայտնել, որ այդ համաձայնագրի կնքումն ու վավերացումը տեղի կունենա մինչև 2017թ.: Բացի այդ՝ Մերկելը հայտնել է, որ այդ համաձայնագիրը հատկապես կարևոր է Գերմանիայի համար, քանի որ Գերմանիան և Միացյալ Նահանգներն ակտիվորեն համագործակցում են առևտրի ոլորտում:

Ավելի վաղ առևտրի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Կարել դե Գյուխտը հայտնել էր, որ ԱՄՆ-ն պարտավոր է սկսել նավթի արտահանումը Եվրոպա՝ կապված տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի հետ:

4361 | 0
Facebook