Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետական խորհրդանիշ գզգզված դրոշը մեր գզգզվող պետության վկան է». Անահիտ Բախշյան

15:16, ուրբաթ, 29 մայիսի, 2015 թ.
«Պետական խորհրդանիշ գզգզված դրոշը մեր գզգզվող պետության վկան է». Անահիտ Բախշյան

Երևանյան լճի կամրջի վրա Շենգավիթ վարչական շրջանի մուտքն ազդարարող ցուցանակի գլխին ծածանվող ՀՀ դրոշի բզկտված վիճակը ճչում է այս դրոշի նման Հայաստան պետության քրքրված լինելու փաստի մասին: Այս մասին բարձրաձայնել է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:
     «Սա մեր պաշտոնյաների իրական այն դեմքն է, նրանց վերաբերմունքը ՀՀ խորհրդանիշների նկատմամբ, որը վկայում է տվյալ պաշտոնին նրանց անհամապատասխանության մասին: Եթե 3 օր առաջ սույն վարչական շրջանի ղեկավարի հեռախոսը հասանելի կամ անջատված չլիներ, ապա ես հեռախոսով բարեկամաբար կխնդրեի փոխել պետական դրոշն ու այս հրապարակումը չէի անի, կմտածեի՝ մարդ ես, վրիպել է: Սակայն 3-րդ օրն է ոչ մի կերպ չեմ կարողանում հեռախոսակապ հաստատել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար պարոն Սարգսյանի հետ, որպեսզի ասեմ, որ ՀՀ դրոշը պետության խորհրդանիշ է և պետական պաշտոնյան, որպիսին ինքն է, պարտավոր է պահպանել այն, նամանավանդ, որ Երևանի բյուջեով հսկայական գումար է նախատեսվել այդ ծրագրի իրականացման համար»,- գրել է նա:
     Անահիտ Բախշյանը, օգտվելով առիթից, նաև հավելել է, որ Արշակունյաց պողոտան չպետք է ծառայի որպես շարքից դուրս եկած, մետաղի ջարդոն դարձած մեքենաների կայանատեղի, որոնց մասին նա ահազանգել է դեռևս մարտի 27-ին, սակայն այդ ջարդոնները դեռևս իրենց տեղում են:

4673 | 0
Facebook