Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոնալդուն ցանկանում է լքել «Ռեալ»-ը

13:03, ուրբաթ, 29 մայիսի, 2015 թ.
Ռոնալդուն ցանկանում է լքել «Ռեալ»-ը
     «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է լքել ակումբը։ Այս մասին հայտնում է «Don Balon»-ը։
Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստի վատ տրամադրվածության պատճառը Ֆլորենտինո Պերեսի՝ Կառլո Անչելոտիի հանդեպ վերաբերմունքն է։ Հիշեցնենք, որ Պերեսն օրերս պաշտոնանկ է արել Անչելոտիին։
Նշենք, որ Պերեսի հետ Ռոնալդուի հարաբերությունները այդքան էլ ջերմ չեն։ Բացի այդ, նրան դուր չի գալիս Պերեսի կողմից թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի աջակցությունը։ Ռոնալդուի սրտով չէ նաև Ռաֆայել Բենիտեսի հետ աշխատելը։ Նշենք, որ Բենիտեսը «Ռեալ»-ը գլխավորելու գլխավոր թեկնածուն է։
Ավելացնենք, որ ակումբի հետ պորտուգալացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականը։
6279 | 0
Facebook