Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նախարար Գաբրիել Ղազարյանը մարզական կոչումներ շնորհեց մարզիկներին

11:41, հինգշաբթի, 28 մայիսի, 2015 թ.
Նախարար Գաբրիել Ղազարյանը մարզական կոչումներ շնորհեց մարզիկներին
    
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ մայիսի 27-ին, մարզական կոչումներ շնորհեց տարբեր մարզաձևերում հանդես եկող մարզիկներին:
Այնուհետև նախարար Գաբրիել Ղազարյանը մարզիկներին շնորհավորեց մարզական կոչումների արժանանալու կապակցությամբ ու նշեց, որ նրանց ձեռքբերումները և հաղթանակները մեզ բոլորիս հպարտանալու առիթ են տալիս: «Հատկանշական է, որ ձեր կոչումները ստանում եք Հանրապետության տոնի նախօրեին։ Այդ դուք եք, որ Հայաստանը ներկայացնում եք աշխարհին, ու համոզված եմ՝ ձեզանից յուրաքանչյուրի համար անմոռանալի է հաղթանակի բերկրանքի այն զգացումը, երբ բարձրանում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը»,- իր խոսքում ասաց նախարարը և անձնական երջանկություն ու նորանոր մարզական հաջողություններ մաղթեց նրանց:
«Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչմանն արժանացան՝
1. Վոլոդիա Ֆրանգուլյանը` ազատ ոճի ըմբշամարտ մարզաձևում,
2. Հակոբ Մկրտչյանը` ծանրամարտ մարզաձևում,
3. Արեն Անտոնյանը` սամբո մարզաձևում,
4. Ռոստամ Կարապետյանը՝ ծանրամարտ մարզաձևում։
«Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչում շնորհվեց՝
1. Սարգիս Հովսեփյանին՝ ազատ ոճի ըմբշամարտ մարզաձևում,
2. Սոնա Պողոսյանին՝ ծանրամարտ մարզաձևում,
3. Զավեն Միքաելյանին՝ հունա-հռոմեական ըմբշամարտ մարզաձևում,
4. Աննա Ղազարյանին՝ սպորտային մարմնամարզություն մարզաձևում,
5. Վիկտոր Լավրենովին՝ սամբո մարզաձևում,
6. Էռնեստ Հայրապետյանին՝ սամբո մարզաձևում,
7. Տարոն Մելքոնյանին՝ սամբո մարզաձևում,
8. Էդուարդ Հակոբյանին՝ սամբո մարզաձևում,
9. Լև Սարգսյանին՝ ջրացատկ մարզաձևում,
10. Ռաֆայել Սիմոնյանին՝ բռնցքամարտ մարզաձևում,
11. Սուրիկ Գառնիկյանին՝ ձյուդո մարզաձևում,
12. Վահե Սիմոնյանին՝ հունա-հռոմեական ըմբշամարտ մարզաձևում։
2842 | 0
Facebook