Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թոշակառուն վերակենդանացել է դիահերձարանում

18:03, չորեքշաբթի, 27 մայիսի, 2015 թ.
Թոշակառուն վերակենդանացել է դիահերձարանում

Ղազախստանի Պավլոդարյան շրջանի դիահերձարանում մահացած համարվող 68-ամյա տղամարդը վերակենդանացել է՝ սարսափի մատնվելով և սարսափեցնելով դիահերձարանի աշխատողներին:

Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել է նրա դուստրն, իր հայրը բուժվելիս է եղել տեղի տուբերկուլյոզային կենտրոնում, որտեղ էլ սրտի նոպա է ունեցել: Տղամարդուն արդեն մահացած համարելով՝ բուժանձնակազմը նրան ուղարկել է պաթալոգաանատոմիա:

Դուստրը նաև հայտնել է, որ այդ ամենի մասին իմացել է 4 օր անց, քանի որ բուժանձնակազմը փորձել է ամեն կերպ գաղտնի պահել կատարվածը: Այժմ նա մտադիր է դիմել տեղի դատախազություն:

10045 | 0
Facebook