Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաստիկ տապի զոհերի թիվը Հնդկաստանում գերազանցել է 1200-ը

15:02, չորեքշաբթի, 27 մայիսի, 2015 թ.
Սաստիկ տապի զոհերի թիվը Հնդկաստանում գերազանցել է 1200-ը

Վերջին 10 օրվա ընթացքում Հնդկաստանում ավելի քան 1200 մարդ է զոհվել երկրի հատկապես հարավային նահանգներում տիրող սաստիկ տապի պատճառով: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ ամեն օր զոհերի թիվը 100-ներով ավելանում է: Վերջին տվյալներով՝ օդի ջերմաստիճանը հասել է 48,8 աստիճան Ցելսիուսի: Հաղորդվում է, որ առաջիկայում ջերմաստիճանը կհասնի 50 աստիճանի: Ջերմաստիճանի աստիճանական նվազեցում կանխատեսվում է 2-3 օրից հետո միայն:

Բժիշկները երկրի բնակիչներին հորդորում են հնարավորինս քիչ դուրս գալ տնից, նվազեցնել ֆիզիկակակն ակտիվությունը և շատ հեղուկ խմել: Իսկ օտարերկրա զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում խուսափել այս օրերին Հնդկաստան այցելելուց:

7698 | 0
Facebook