Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Մկոն` Հայկոյի հետ «Կարգին սերիալ»-ի նկարահանումները վերսկսելու լուրերի մասին

18:13, երեքշաբթի, 26 մայիսի, 2015 թ.
Մկոն` Հայկոյի հետ «Կարգին սերիալ»-ի նկարահանումները վերսկսելու լուրերի մասին
     Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն այսօր այսպիսի գրառում էր կատարել. «Ինձ ասացին` մարդու չասեմ, բայց դե ես հայ եմ, ո՞նց կարող եմ մեջս պահել: Ուրեմն սենց, հենց նոր ինձ, ինչպես ասում են` հավաստի աղբյուրները տեղեկացրեցին, որ սեպտեմբերի մեկից նորից մեկնարկում է «Կարգին սերիալը»: Չտխրեք հանկարծ` մտածելով, որ կարող է Հայկոյի, Մկոյի տեղն ուրիշները լինեն: Վերջապես Հայկոն ու Մկոն ընդհանուր հայտարարի են եկել: Այնպես որ, ձգեք մինչև սեպտեմբերի մեկը և վայելեք «Կարգին սերիալ»-ի նոր սեզոնը»:
     ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Մկրտիչ Արզումանյանն ասաց, որ նման բան չի սպասվում:
     Դերասանից հետաքրքրվեցինք նաև, թե առաջիկայում ի՞նչ նախագծերով է հանդես գալու: «Դեռ պարզ չէ, հիմա մտածում ենք` ի՞նչ, ինչպե՞ս, ի՞նչ ձևաչափով: Ինձ պետք է առաջարկեն, տեսնեմ, բայց դեռ չենք անդրադարձել այդ հարցին»:
19737 | 4
Facebook