Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անչելոտին՝ իր պաշտոնանկության մասին. «Երկու ֆանտաստիկ տարի անցկացրեցի «Ռեալ»-ում»

12:00, երեքշաբթի, 26 մայիսի, 2015 թ.
Անչելոտին՝ իր պաշտոնանկության մասին. «Երկու ֆանտաստիկ տարի անցկացրեցի «Ռեալ»-ում»
     Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պաշտոնական մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի պաշտոնանկության մասին: Այդ որոշումը կայացվել է տնօրենների խորհրդի նիստի ընթացքում։
«Ակումբի տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել բաժանվել Կառլո Անչելոտիից: Սա բարդ որոշում է, սակայն մենք հուսով ենք, որ այն օգտակար կլինի թիմին: Թիմին նոր իմպուլս է անհրաժեշտ, որպեսզի նոր տիտղոսներ նվաճենք։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կառլո Անչելոտիին իր աշխատանքի համար։ Մամուլի ասուլիսից առաջ ես նրան հայտնել եմ այս որոշման մասին։ Նա արժանի մոտեցավ որոշմանը, քանի որ իսկական տղամարդ է։ Կառլոն արժանացել է ակումբի բոլոր աշխատակիցների ու երկրպագուների հարգանքին։ Ինչ վերաբերում է նոր մարզչին, ասեմ, որ նրա անունը հայտնի կդառնա առաջիկա շաբաթվա ընթացքում։ Նշենք, որ մեզ համար նախընտրելի է, որ նա խոսի իսպաներեն»,- ասել է Պերեսը։
«Երկու ֆանտաստիկ տարի անցկացրեցի «Ռեալ»-ում, որոնք ընդմիշտ կմնան հիշողությանս մեջ։ Շնորհակալ եմ ակումբին, երկրպագուներին և ֆուտբոլիստներիս»,- ասել է Անչելոտին։
Հիշեցնենք, որ Անչելոտիի գլխավորությամբ «Ռեալ»-ն այս տարի չի կարողացել ոչ մի տիտղոս նվաճել Իսպանիայում, ինչպես նաև դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլից՝ պարտվելով Թուրինի «Յուվենթուս»-ին։
Նշենք, որ իտալացի մասնագետը գլխավորել է «Ռեալ»-ը 2013-ի ամռանից։ Նրա գլխավորությամբ ակումը հաղթել է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, նվաճել է Իսպանիայի Գավաթը, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը, ինչպես նաև հաղթել է աշխարհի ակումբային առաջնությունում։
7074 | 0
Facebook