Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի արտգործնախարարը մեկնում է Մոսկվա. քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հարցը

13:21, շաբաթ, 23 մայիսի, 2015 թ.
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնում է Մոսկվա. քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հարցը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 24-26-ը պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, երկուշաբթի՝ մայիսի 25-ին, Մամեդյարովը հանդիպելու է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Երկու երկրների ԱԳ նախարարները հանդիպման ժամանակ քննարկելու են Ռուսաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվելու նաև տարածաշրջանում առկա ներկայիս գլխավոր խնդիրներին, որոնց թվում նաև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին:

Ռուսաստանը, լինելով միջնորդ երկիր, ավելի քան երկու տասնամյակ շարունակում է առաջնային դեր խաղալ հակամարտության կարգավորման հարցում: Հաշվի առնելով աշխարհագրական դիրքն ու պատմական ընդհանրությունները` Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ գերակա հարց է ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը»,- նշված է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ:
5397 | 5
Facebook