Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պլատինին՝ հայկական ֆուտբոլի մասին

21:33, հինգշաբթի, 21 մայիսի, 2015 թ.
Պլատինին՝ հայկական ֆուտբոլի մասին
     Արդեն հայտնել էինք, որ մեկօրյա ոչ պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին։ Լրագրողների հետ հանդիպմանը, ի թիվ այլ հարցերի, նա անդրադարձել է հայկական ֆուտբոլի ներկա վիճակին․ «Մենք ունենք աշխատակից, ով գտնվում է Հայաստանում՝ ֆուտբոլը զարգացնելու համար: Մեծ ներդրումներ են արվում, որպեսզի Հայաստանում տաղանդավոր շատ ֆուտբոլիստներ մեծանան: Լավ է, որ Հայաստանում այսպիսի գեղեցիկ ակադեմիաներ ու խաղադաշտեր կան, բայց շատ լավ կլինի, որ այդ խաղադաշտերում լավ ֆուտբոլիստներ հանդես գան»: Խոսելով ֆուտբոլում քաղաքական հակամարտությունների մասին (օրինակ՝ Հայաստան – Ադրբեջան, Սերբիա – Ալբանիա և այլն), Պլատինին նշել է․ «Այդ խնդիրները գոյություն ունեն ամբողջ աշխարհում, մենք ինչ-որ ձևով փորձում ենք լուծել դրանք: Մեր խնդիրն է, որպեսզի ֆուտբոլում հանդուրժողականություն լինի: Իմ ցանկությունն է, որ բոլորս խաղաղ ապրենք»,- ՈՒԵՖԱ-ի նախագահի խոսքերն է փոխանցում մեր թղթակիցը:
4429 | 0
Facebook