Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չեմ հասկանում` այս մարդու ելույթները նայող չկա՞». Արամ Մանուկյանը` Սերժ Սարգսյանի մասին

18:03, երեքշաբթի, 28 ապրիլի, 2015 թ.
«Չեմ հասկանում` այս մարդու ելույթները նայող չկա՞». Արամ Մանուկյանը` Սերժ Սարգսյանի մասին
     Աժ հայտարարությունների ժամին քիչ առաջ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Պատգամավորը խոսեց ՀՀ նախագահի` Վլադիմիր Պոզների հետ հարցազրույցի, հեռուստաեթերում լեզվի խնդրի, խորհրդարանում գրական հայերենով խոսելու հարցի և այլ թեմաների մասին:
     «Խնդիրն առավել շատ վերաբերում է հայ պաշտոնյաներին: Օրինակ, Սերժ Սարգսյանի` ռուս հաղորդավար Պոզների հետ հարցազրույցի ժամանակ հնչած` «nонимаю, но не восnринимаю», «Обама озабочен»-ի փոխարեն` «Обама озадачен», բարձրաձայնելու փոխարեն, «мы громко говорили», չեմ հասկանում` այս մարդու ելույթները նայող չկա՞: Շատերն են այս ելույթից ամոթ զգացել: Նա Հայաստանն է ներկայացնում ու ներկայացնել` ոչ գրագետ, ամոթ է»,- ասաց Մանուկյանն` անդրադառնալով նաև հեռուստաեթերին: ««Բաց լուսամուտները», սերիալները, էդ աղբը, երբ միացնում ես, ֆիզիկական ցավ ես զգում: «Ինչ, որտեղ, երբ» եք խաղում, լավ եք անում, բայց հայերեն խոսեք»,- հավելեց նա:
8099 | 18
Facebook