Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նաիրա Զոհրաբյան. «Սրանով դատավորները կստեղծեն իրենց հաշտարարների կլուբներն ու գործի կդրվի ատկատի մեխանիզմը»

16:15, երկուշաբթի, 27 ապրիլի, 2015 թ.
Նաիրա Զոհրաբյան. «Սրանով դատավորները կստեղծեն իրենց հաշտարարների կլուբներն ու գործի կդրվի ատկատի մեխանիզմը»
     «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի փոփոխությունների» մասին օրինագծի քննարկման ժամանակ քիչ առաջ ելույթ ունեցավ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
     Հիշեցնենք` նախագծով առաջարկվում է, որ դատական վեճերը հաշտեցնելու համար հաշտարարներ աշխատեն, որը կարող է լինել ցանկացած մարդ՝ համապատասխան որակավորում ստանալուց հետո:
     «Սրանով դատավորներն իրենց կից ստեղծելու են սեփական հաշտարարների կլուբներ ու ինչպես նշեցին իմ գործընկերները, հաշտարարական ատկատների մեխանիզմն է սկսելու աշխատել. ատկատի սկզբունքով գործերը մատակարարելու են անձնական հաշտարարներին: Ամեն գաղափար չէ, որ պետք է պատճենել միջազգայինից ու իրականացնել, եկեք մտածենք դատական համակարգի անկախության մասին»,- ասաց Ն. Զոհրաբյանը:
     Ավելի վաղ, խոսելով օրինագծի մասին, ՀԱԿ-ից Գագիկ Ջհանգիրյանը ևս մտահոգություններ էր հայտնել. «Չդառնա, որ մի դատավոր ունենա հինգ հաշտարար ու սա նրանց պաս տա, կիսվեն: Սրա մասին պետք է մտածենք, որ բաշխումն ավտոմատ համակարգով լինի, այբբենականով լինի ու հաշտարարների թիվը մեծ լինի»,- ասել էր պատգամավորը:
2713 | 3
Facebook