Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Google»-ի թոփ-մենեջերը զոհվել է Էվերեստի բարձունքին

14:27, կիրակի, 26 ապրիլի, 2015 թ.
«Google»-ի թոփ-մենեջերը զոհվել է Էվերեստի բարձունքին

«Google»-ի թոփ-մենեջերներից մեկը՝ Դանիել Ֆրեդինբուրգը, Էվերեստ բարձրանալու ճանապարհին զոհվել է ձնահոսքի պատճառով, որն առաջացել էր Նեպալի երկրաշարժի արդյունքում: Ֆրեդինբուրգը գլխի ծանր վնասվածք էր ստացել: Ընկերության ևս 2 աշխատակիցներ ծանր վիրավորվել են, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ֆրեդինբուրգն զբաղվելիս է եղել չարտոնված ներխուժումներից պաշտպանության հարցերով, Google X նորագույն մշակումների լաբորատորիաում:
     Ինչպես առավել վաղ հայտնել էինք, 65 լեռնագնացներ դարձել են երկրաշարժի հարուցած ձնահոսքի զոհ:

9129 | 0
Facebook