Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայ սահմանապահ զորքերն ստեղծվել են Արցախյան պատերազմի դժվարագույն տարիներին». այսօր սահմանապահի օրն է

11:18, կիրակի, 26 ապրիլի, 2015 թ.
«Հայ սահմանապահ զորքերն ստեղծվել են Արցախյան պատերազմի դժվարագույն տարիներին». այսօր սահմանապահի օրն է

2007-ից ի վեր ապրիլի 26-ին Հայաստանում նշվում է սահմանապահի օրը: Այս մասնագիտական տոնը սահմանելու մասին հրամանագիր է ստորագրել երկրի նախագահը:

Սահմանապահի օրվա նպատակն է ցուցադրել զորքերի մարտական ուժը, ինչպես նաև բարձրացնել երկրի ու պետության առաջ ծառայողական պարտքը կատարող զինվորների մարտական ոգին:

«Ձեր ծառայությունը կառուցվում է այն գիտակցության վրա, որ սահմանապահն ավելին է, քան պարզապես մասնագիտություն, ոչ մի ժողովուրդ, առավելևս` հակամարտության մեջ գտնվելու պայմաններում, չի կարող անվտանգ զգալ, եթե նրա երկրի սահմանապահները պատշաճ ձևով չկարողանան պաշտպանել»,- նշել է ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներել-գնդապետ Գորիկ Հակոբյանը: Նրա հրամանով` յուրաքանչյուր տարի` Սահմանապահի օրվա կապակցությամբ և հայրենիքի սահմանների անվտանգության ապահովման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվում են մի խումբ սպաներ, զինվորներ ու վետերաններ:

ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյան
ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյան

ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հրանտ Եպիսկոպոսյանի խոսքով` յուրաքանչյուր անգամ այս տոնը նշելիս ուրախությունն ու ոգևորությունը բազմապատկվում են` ականատես լինելով հայոց սահմանապահների ձեռքբերումներին և մասնավորապես պետական սահմանի պահպանության հուսալիության մակարդակի բարձրացմանը:

«Հատկապես այսօրվա աճող սերունդը պետք է մշտապես հիշի, որ ԱԱԾ սահմանապահ զորքերը ստեղծվել են Արցախյան պատերազմի դժվարագույն տարիներին և անցել են ձևավորման ու զարգացման փորձություններով լի ճանապարհ»,- նշել է գեներել-մայոր Հրանտ Եպիսկոպոսյանը:

17944 | 0
Facebook