Խնդրում ենք սպասել...

Համացանց

Թինա Քանդելաքի. «Ես ողբում եմ իմ մոր, տատիկի, պապիկի, ժողովրդի հետ միասին»

17:53, ուրբաթ, 24 ապրիլի, 2015 թ.
Թինա Քանդելաքի. «Ես ողբում եմ իմ մոր, տատիկի, պապիկի, ժողովրդի հետ միասին»

Հայտնի հեռուստահաղորդավարուհի, լրագրող, պրոդյուսեր Թինա Քանդելաքին «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող լուսանկար և մեկնաբանել. «Ես կիսով չափ հայ եմ: Հայերի համար այսօրը վշտի օր է: Մենք աղոթում ենք անմեղ զոհերի համար, նրանց համար, ովքեր սպանվել են միայն հայ լինելու պատճառով: Ամեն ընտանիքում կա մեկն, ով հիշում է Ցեղասպանության վերապրած սարսափը, այս ցավը նախկինի պես թարմ է, իսկ վերքը ցավում է՝ բոլորին հիշեցնելով, որ ֆաշիզմին արդարացում չկա: Ոչ մի ազգ չի գերազանցում մյուսներին և առավել ևս իրավունք չունի կյանքից զրկել ազգայնականության հողի վրա:

Ես ողբում եմ իմ մոր, տատիկի, պապիկի, ժողովրդի հետ միասին, որոնց չի շրջանցել Ցեղասպանությունը:

Հայ ժողովրդի ոգու կորովն այն է, որ որտեղ էլ որ ապրեն նրա որդիներն ու դուստրերը, այս օրը բոլորը միաբանված են անտեսանելի թելերով, ինչն ամբողջ աշխարհին ապացուցում է, որ հայ ժողովուրդին չի հաջողվի կոտրել՝ ոչ ոքի և ոչ մի անգամ»:

7566 | 3
Facebook