Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպես կառուցվեց Ծիծեռնակաբերդը

17:40, հինգշաբթի, 23 ապրիլի, 2015 թ.
Ինչպես կառուցվեց Ծիծեռնակաբերդը

1965-67 թվականներին ՀԽՍՀ կառավարության որոշմամբ Երևանում՝ Ծիծեռնակաբերդի բարձունքին կառուցվեց հայոց մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիր: Նրա հեղինակներն էին Արթուր Թարխանյանը և Սաշուր Քալաշյանը: Բազալտով սալարկված հրապարակում կառուցվել է անսամբլ, որի տարածական հորինվածքի գերիշխող ծավալներն են Հիշատակի դահլիճը և Վերածննդի կոթողը։ Հուշարձանի լուծումը պարզ է և արտահայտիչ։ Հիշատակի դահլիճը բազալտե տասներկու թեքադիր մույթերով պարփակված տարածություն է, կենտրոնում՝ զոհերի հիշատակի Հավերժական կրակը։ Մույթերը ստորին մասերով միմյանց են մերձենում սանդուղքներով, որոնք բոլոր կողմից իջնում են դահլիճ, ուր Հավերժական կրակն է: Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1967 թ. նոյեմբերի 29-ին:
     Գրող, գրականագետ, լրագրող Հովիկ Չարխչյանն իր բլոգում և ֆեյսբուքյան էջում հրապարակել էր արխիվային լուսանկարներ, որոնք պատկերում են Ծիծեռնակաբերդի շինարարության ընթացքը:
     ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում Հովիկ Չարխչյանն ասաց, որ լուսանկարներն արվել են կառուցողների կողմից, ովքեր հետագայում դրանցով ալբոմ են պատրաստել:

10897 | 1
Facebook