Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Կաբո Պոլոնիո՝ աշխարհի ամենախաղաղ բնակավայրերից մեկը

23:13, երկուշաբթի, 20 ապրիլի, 2015 թ.
Կաբո Պոլոնիո՝ աշխարհի ամենախաղաղ բնակավայրերից մեկը

Այս փոքրիկ ձկնորսական բնակավայրը համարվում է աշխարհի ամենախաղաղ բնակավայրերից մեկը: Կաբո Պոլոնիոյում չկա ոչ էլեկտրականություն, ոչ ջրամատակարարում, ոչ բջջային կապ, ոչ էլ կոյուղի: Այստեղ հասնել կարելի է միայն ձիերով կամ էլ ամենագնացներով:

Գյուղը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի ափին և հիանալի վայր է քաղաքակրթությունից փախչել ցանկացողների համար: Այստեղ միակ վայրը, որտեղ կա էլեկտրականություն, հրվանդանի ծայրին տեղակայված փարոսն է, որի շուրջը ապրում է ծովառյուծների գաղութը:

5837 | 0
Facebook