Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Միլիոնավոր կյանքեր»՝ Ցեղասպանության մասին պատմող ազդեցիկ տեսահոլովակ՝ հայ և արտասահմանցի հայտնիների մասնակցությամբ

13:03, կիրակի, 19 ապրիլի, 2015 թ.
«Միլիոնավոր կյանքեր»՝ Ցեղասպանության մասին պատմող ազդեցիկ տեսահոլովակ՝ հայ և արտասահմանցի հայտնիների մասնակցությամբ

Կարեն Մարգարյանի, Տիգրան Պետրոսյանի և Գրիշա Աղախանյանի հեղինակած «Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակն արդեն հանձնվել է հանրության դատին: Ազդեցիկ տեսահոլովակի խոսքերը գրել է ամերիկացի բանաստեղծուհի Ռիդա Մեյը, երաժշտության հեղինակը կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Կարեն Մարգարյանն է: Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և այլ երկրներում նկարահանված տեսահոլովակի ռեժիսորներն են Միհրան Ստեփանյանը, Հայկ Ատոմցը, Օլեգ Մովչանը, Նատալիա Իվանովան և Օլեգ Տարավկովը: Տեսահոլովակում մեծ պատրաստակամությամբ և անվճար նկարահանվել են հայ և օտարազգի բազմաթիվ հայտնի դեմքեր՝ Մոնսերատ Կաբալյեն, Պատրիկ Ֆիորին, Էռնա Յուզբաշյանը, Սեբու Սիմոնյանը, Տիգրան Պետրոսյանը, Արթուր Իսպիրյանը, Ալիս Դարբինյանը, Քոքո Յորքը, Քրիստալ Ալֆորքյուն, Հասմիկ Թորոսյանը, Սոֆա Մելքումյանը, Զառան, Մարիամ Մերաբովան, Մարգարիտա Պոզոյանը, Իշթար Ալաբինան, Մելինե Գրիգորյանը, Արտյոմ Խաչարյանը, Արամ, MP3-ը, Անդրեյ Դավիդյանը, Եգինան, Արման Աղաջանյանը, Էմմին, Հովհաննես Նազարյանը, Քոմփաս Բանդը, Էլիզաբեթ Դանիելյանը, Հրայր Հովնանյանը, Շառլ Ազնավուրը, Ջիվան Գասպարյանը, Արմեն Ջիգարխանյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Լևոն Մալխասյանը, Նարեկ Հախնազարյանը, Տիգրան Համասյանը, Լևոն Օգանեսովը, Ռուբեն Մաթևոսյանը, Դմիտրի Խառատյանը, Միխայիլ Գալուստյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Երվանդ Մանարյանը, Միքայել Պողոսյանը, Գուժ Մանուկյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Գրիգոր Աղաջանյանը, Էմիլ Կազազը, Ռոբերտ Ելիբեկյանը, Վահե Բերբերյանը, Արթուր Աբրահամը, Վլադիմիր Սոլովյովը, Ալան Թերզյանը, մանկաբույժ Լեոնիդ Ռոշալը, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը, Նարեկ Վարդանյանը, Մանե Մելոյանը, Արմինե Պետրոսյանը, Մերի Վանունին, Օվսաննա Քալանդարյանը, Մերի Քոչարյանը, Դավիթ Վարդանյանը, Միքայել Վարոշյանը, Լիլի Մռավյանը, Վիկա Մնացականյանը:

Տեսահոլովակն սկսվում է պապի և ծոռնուհու զրույցով, որտեղ պապի դերը մարմնավորող բարեգործ Հրայր Հովնանյանը ծոռնուհուն (Բեթթի) պատմում է Ցեղասպանության ժամանակ իր ընտանիքի կրած տառապանքների մասին: Ի դեպ, տեսահոլոկավի ողջ ընթացքում աղոտ երևում են Հրայր Հովնանյանի մոր աչքերը:

11407 | 4
Facebook