Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վիրավոր զինծառայողներից մեկին վիրահատում են

16:01, շաբաթ, 18 ապրիլի, 2015 թ.
Վիրավոր զինծառայողներից մեկին վիրահատում են
     Ապրիլի 17-ին ՊՆ N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին դուրս էր եկել երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը: Վթարի հետևանքով վիրավորված զինվորներին տեղափոխել էին սկզբում Սպիտակի հիվանդանոց, այնուհետև ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
     ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանն ասաց, որ նրանցից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծանր: Զինծառայողները ստացել են կոնքի, ազդրի և գանգուղեղի կոտրվածքներ:
     Ա. Ասատուրյանը նշեց, որ Մարտիրոս Քոչարյանի վիճակը ծանր է, նրան այս պահին վիրահատում են: Ծանր վիճակում է նաև Մհեր Շահվեյանը: Բորիս Նիկոյանի առողջական վիճակը բժիշկը գնահատեց միջին ծանրության, նրան տեղափոխել են ընդհանուր բաժին:
3563 | 0
Facebook