Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արտասովոր գյուղ, որտեղ մարդիկ և կոկորդիլոսներն ընկերներ են

17:21, շաբաթ, 18 ապրիլի, 2015 թ.
Արտասովոր գյուղ, որտեղ մարդիկ և կոկորդիլոսներն ընկերներ են

Գանայում գտնվող Պագա գյուղի բնակիչների համար բնության օրենքները կարծես այլ են. այդ գյուղի բնակիչներն իսկական ընկերներ են կոկորդիլոսների հետ. նրանք լողում և իրենց հանգիստ են վայելում այն նույն ջրերում, որտեղ ապրում են ավելի քան 100 վտանգավոր կոկորդիլոսներ:

Ինչպես գրում է «Oddity Central»-ը, այդ գյուղի մարդկանց հետ տարօրինակ բան է կատարվում. նրանց ու կոկորդիլոսների միջև իսկական ընկերական հարաբերություններ են, և մարդիկ ընդհանրապես չեն վախենում այդ սողուններից: Ավելին, նշվում է, որ գյուղի յուրաքանչյուր բնակիչ իր կոկորդիլոս-ընկերն ունի, և երբ ինչ-որ մեկը մահանում է, նրա մահը համընկնում է տեղի ջրերում ապրող կոկորդիլոսներից մեկի մահվան հետ:

Պագայի բնակիչները երբևէ չեն վնասում կամ սպանում այդ կենդանիներին: Սակայն ամենից տարօրինակն այն է, որ կոկորդիլոսներն իրենք էլ կարծես ընտելացել են մարդկանց ներկայությանը:

Ավանդությունը պատմում է, որ այդ գյուղում բնակություն հաստատած առաջին մարդուն օգնել է կոկորդիլոսը, ինչից հետո սողունը սկսել է պաշտպանել նրան, իսկ վերջինը որպես երախտիքի նշան՝ սովորեցրել է գյուղի մյուս բնակիչներին, որ կոկորդիլոսներին չպետք է վնասել և նրանց պետք է որպես ընկերներ վերաբերել, որտեղից էլ առաջացել են Պագայի բնակիչների և կոկորդիլոսների բարեկամական հարաբերությունները:

12189 | 1
Facebook