Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անչափահաս պարուհիների էրոտիկ պարը զայրացրել է օգտատերերին

23:10, երեքշաբթի, 14 ապրիլի, 2015 թ.
Անչափահաս պարուհիների էրոտիկ պարը զայրացրել է օգտատերերին

Օրերս համացանցում հրապարակված տեսանյութը, որտեղ Օրենբուրգի պարի դպրոցներից մեկի «թվերքինգի» խմբի անչափահաս սաներն իրականացնում են «Վինի Թուխը և մեղուները» պարային կատարումը: «Թվերքինգ»-ը ժամանակակից պարի մի տեսակ է, որտեղ պարողները ուղղահայաց կամ հորիզոնական դիրքով շարժում են կոնքերը վերուվար: Օգտատերերն իրենց բացասական վերաբերմունքն ու զայրույթն են արտահայտել ոչ միայն «երեխաներին այլասերող պարուսույցների» այլև այդ ամենին իրենց համաձայնությունը տված ծնողների հանդեպ:

Օրենբուրգի մշակույթի և սպորտի վարչությունը մտադիր է ստուգումներ անց կացնել պարի դպրոցում, իսկ «թվերքինգ»-ի խումբն այժմ փակ է: Խմբի ղեկավարներն էլ պնդում են, թե իրենք հակաօրինական ոչինչ չեն արել, քանի որ բոլոր երեխաների ծնողները գրավոր համաձայնություն են տվել:

2008-ին հիմնադրված պարի դպրոցի տնօրենն էլ ասել է, թե նախ պետք է ստուգումներ անց կացնել, պարզելու համար, թե ով է առանց երեխաների ու ծնողների թույլտվության տեսանկարահանել և տեսանյութը հրապարակել: «Իսկ ինչ վերաբերում է աղմուկին, ապա պարի այս ուղղությունը հիմա շատ նորաձև է, և համացանցում կարելի է հանդիպել է´լ ավելի բաց տեսարաններով տեսահոլովակների»,- ասել է տնօրենը:

Օրերս համացանցում հրապարակված տեսնայութը, որտեղ Օրենբուրգի պարի դպրոցներից մեկի «թվերքինգի» խմբի անչափահաս սաներն իրականացնում են «Վինի Թուխը և մեղուները» պարային կատարումը: «Թվերքինգ»-ը ժամանկակաից պարի մի տեսակ է, որտեղ պարողները ուղղահայաց կամ հորիզոնական դիրքով շարժում են կոնքերը վերուվար: Օգտատերերն իրենց բացասական վերաբերմունքն ոի զայրույթն են արտահայտել ոչ միայն «երեխաներին այլասերող պարուսույցների» այլև այդ ամնեին իրենց համաձայնությունը տված ծնողների հանդեպ:

Օրենբուրգի մշակույթի և սպորտի վարչությունը մտադիր է ստուգումներ անց կացնել պարի դպրոցում, իսկ «թվերքինգ»-ի խումբն այժմ փակ է:

2008-ին հիմնադրված պարի դպրոցի տնօրենն էլ ասել է, թե նախ պետք է ստուգումներ անց կացնել, պարզելու համար, թե ով է առանց երեխաների ու ծնողների թույլտվության տեսանկարահանել և տեսանյութը հրապարակել: «Իսկ ինչ վերաբերում է աղմուկին, ապա պարի այս ուղղությունը հիմա շատ նորաձև է, և համացանցում կարելի է հանդիպել էլ ավելի բաց տեսարաններով տեսահոլովակների»,- ասել է տնօրենը:

Իսկ Օրենբուրգի քննչական վարչությունից «ԼայֆՆյուզ»-ին հայտնել են, որ այս տեսանյութում դիտվում են «18 տարեկանը լրացած անձի կողմից 16 տարեկանը չլրացած անձի հանդեպ առանց ուժի կիրառման այլասերված գործողությունների իրականացում» հոդվածի տարրեր: Այս հոդվածը ենթադրում է 3-10 տարվա ազատազրկում:

17151 | 5
Facebook