Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը պաշտոնանկ կարվի

21:33, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2015 թ.
Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը պաշտոնանկ կարվի

ՀՀ կառավարության վաղվա` ապրիլի 2-ի նիստի օրակարգում է նաև Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանին պաշտոնից ազատելու մասին հարցը.
    
     Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդ­­վածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախա­գահի 1997 թվա­կանի մայիսի 6-ի ՆՀ-728 հրա­մանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրա­պետության կառավարությունը որոշում է` Արամ Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ­պետի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, այս մասին նշված է կառավարության վաղվա նիստի օրակարգում:

4196 | 1
Facebook