Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Առանց պատճառի…». Տիգրան Ներսիսյանն ու Նելլի Խերանյանը հեռանում են Թատերական գործիչների միությունից

15:25, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2015 թ.
«Առանց պատճառի…». Տիգրան Ներսիսյանն ու Նելլի Խերանյանը հեռանում են Թատերական գործիչների միությունից

«Առավոտ» օրաթերթի տեղեկությամբ` ճանաչված դերասաններ, ՀՀ վաստակավոր արտիստներ Նելլի Խերանյանն ու Տիգրան Ներսիսյանը հեռանում են Հայաստանի թատերական գործիչների միությունից:

«Այլևս չենք ցանկանում լինել միության շարքերում: Երախտապարտ ենք ու շնորհակալություն ենք հայտնում 20 տարիների ընթացքում միությունը ղեկավարած երկու նախագահներին ու նրանց շուրջ համախմբված աշխատակազմին: Շնորհակալ ենք նաև տարիների ընթացքում համագործակցության, մեր հանդեպ տածած սիրո, հարգանքի, գնահատանքի համար, ինչը կկրենք մեր հոգում և սրտում հավետ»,- օրաթերթին հայտնել էր Տիգրան Ներսիսյանը:

ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով վերոնշյալին, նա զերծ է մնացել պատճառներ ներկայացնելուց: «Ոչ մի խնդիր չի առաջացել, պարզապես դա մեր որոշումն է»,- մեզ հետ զրույցում ասել է Տիգրան Ներսիսյանը: Նա նշել է նաև, որ Թատերական գործիչների միությունը որպես ստեղծագործական կառույց սպառված չի համարում, պարզապես այլևս չեն ցանկանում լինել միության շարքերում:

6469 | 0
Facebook