Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դեվիդ Քեմերոնը հայտնել է Քիմ Քարդաշյանի հետ ունեցած արյունակցական կապի մասին

12:11, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2015 թ.
Դեվիդ Քեմերոնը հայտնել է Քիմ Քարդաշյանի հետ ունեցած արյունակցական կապի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը «Heat» ամսագրին տրված հարցազրույցի մեջ նշել է, որ իր և հայազգի հեռուստաաստղ և մոդել Քիմ Քարդաշյանի միջև բարեկամական հեռավոր կապ կա:

Ինչպես հաղորդում է «Թելեգրաֆ»-ն, այն հարցին, թե արդյոք Քեմերոնը դիտել է «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուն, Մեծ Բրիտանիայի վարչապետը բացասական պատասխան է տվել, սակայն նշել է, որ ինքը Քիմի հետ շատ հեռավոր արյունակցական կապի մեջ է: Ըստ գենետիկական վերլուծությունների համար նախատեսված «geni.com» կայքի տվյալների՝ Քեմերոնի և Քիմի ընդհանուր նախնին ոմն Ուիլյամ Սպենսերն է եղել, ով ծնվել է 1555թ.:

Հարցազրույցի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետը խոսել է նաև իր ֆոբիաներից՝ նշելով, որ սարսափելի վախենում է առնետներից, սակայն, մինևնույն ժամանակ, նրան ընդհանրապես չեն վախեցնում սարդերը: Իսկ այն հարցին, թե ինչ է երազել դառնալ ներկայիս վարչապետը փոքր տարիքում, Քեմերոնը նշել է, որ մանկության տարիներին երազել է դառնալ զինվորական, բեռնատարի վարորդ կամ հողագործ:
10002 | 2
Facebook